News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մանիփուր նահանգի Չուրաչանդփուր քաղաքում անցյալ օրերին ծագած զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվել է 4 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով India TV հեռուստաընկերությունը։

Բողոքի ցույցերը, որոնք վերածվել էն փողոցային բախումների, սկսվել էին այն բանից հետո, երբ տեղական իշխանություններն օրենք էին ընդունել, որով թույլատրվում է Հնդկաստանի այլ մարզերից աշխատանքային միգրանտների մուտքը այդ նահանգ։ Կատաղած ամբոխը հրդեհել էր նահանգի կառավարության մի նախարարի եւ օրենսդիր ժողովի պատգամավորների  տները։

Քաղաքի փողոցներում խստացվել է հսկողությունը եւ պարետային ժամ է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ