News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մանկության երազանքն է եղել դառնալ ուսուցիչ և դպրոցի տնօրեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց այցելության ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահը:

Այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանն այսօր ուսուցչական գործունեությամբ չի զբաղվի։

«Ես այսօր էլ եմ դասատու աշխատում երազում, ընտանիքումս և այլն»,– ասաց ԱԺ նախագահը`պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք հնարավո՞ր է, որ դպրոցում ուսուցիչ աշխատի, եթե Սահմանադրական բարեփոխումները տապալվեն, ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի իշխանությունից հեռանալուն, ապա Գալուստ Սահակյանը կարծում է, որ նման կանխատեսումներ «տխրահռչակ դիտողություններ» անողներն ընդամենը չարախոսում են, իսկ Սահմանադրության փոփոխությունների, կամ ՀՀԿ-ի տապալման   մասին խոսելը նրանց համար իրականում նպատակներ չեն, այլ գործիքներ։

Գալուստ Սահակյանը նաև նշեց, որ Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի հետ կապված շատ հիշողություններ ունի, քանի որ ինքը սովորել է այդտեղ, իսկ իր հայրը՝ Գրիգոր Սահակյանը, եղել է դպրոցի տնօրենը: Գալուստ Սահակյանի խոսքով՝ ինքը եղել է չարաճճի աշակերտ, բայց շատ է սիրել իր ուսուցիչներին:

«Այս դպրոցի հոտը երբեք չի փոխվում, ես շատ լավ եմ հիշում ամեն ինչ: Երբ տեղափոխվեցինք այս շենքը, տարածաշրջանի առաջին մանրահատակով դպրոցն էր, և մենք ոտնամաններ էինք բերում, որ հատակը չկեղտոտենք»,-ասաց Գաուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը ողջունեց դպրոցի աշակերտներին՝ նրանց ուսման մեջ հաջողություններ մաղթեց, այնուհետև  բարձրացավ դպրոցի 3-րդ հարկում գտնվող իր նախկին դասասենյակ, նստեց դպրոցական նստարանին և արտասանեց Դանիել Վարուժանի՝ «Ձոնից» մի հատված :

Տպել
Ամենաշատ