News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գալուստ Սահակյանը չգիտի, թե քանի անգրագետ պատգամավոր կա Ազգային Ժողովում։ «Քննություն չեմ ընդունում, որ իմանամ շատ կան, թե քիչ»,–այսօր` սեպտեմբերի 1–ին, Գիտելիքի օրը լրագրողներին ասաց ԱԺ նախագահը։

Հարցին, թե Սահմանադրական բարեփոխումների անցկացումից հետո պատգամավորներից քանի՞սը կկտրվեն հայոց լեզվի քննությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ որևէ դեպքում չի կարելի հայոց լեզվի քննություն անցկացնել.«Դա այն մասունքն է մեր հզորության, որի հետ խաղ անել չի կարելի»։

Գալուստ Սահակյանը  խուսափում էր պատասխանել պատգամավորների գրագիտության մասին լրագրողների հարցերին,  սակայն, երբ լրագրողները համառեցին, նրանց մեղադրեց անգրագիտության մեջ։

 «Ցանկացած տեքստ տվեք մամուլի, ես կարմիր գրիչս վերցնեմ և կետադրությունների, և բառակապացությունների վերլուծություն կանեմ, բոլորին կհանեմ անգրագետ»,–ասաց նա։

Տպել
Ամենաշատ