News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու մտադրության մասին:

Ադրբեջանական եւ ռուսական լրատվամիջոցներով տարածված հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ՆԳՆ եւ գլխավոր դատախազության փորձառու աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբը մեկնել է Մոսկվա, որպեսզի հարցաքննի ռուսաստանցի գործարար Ստերլիգովին

Հիշեցնենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել «Դոմոդեդովո» օդանավակայանում Ստերլիգովին ձերբակալելու մասին, բայց հետո հերքել էին այն:

Ավելի վաղ Ադրբեջանը որոնում էր հայտարարել Գերման Ստերլիգովի նկատմամբ, սակայն «Ինտերպոլը» հետ էր կանչել ՝ որոնման մասին որոշումը՝ տվյալ հայցի քաղաքական դրդապատճառների կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ