News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

17-ամյա դեռահասը մահացել է Բաշկիրիայում՝ 22 օր գրեթե անընդմեջ համակարգչով խաղալուց հետո: Քննությունը ստուգում է իրականացնում, ՏԱՍՍ-ին հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Աբրամովան:

Նախնական պարզվել է, որ դեռահաստ օգոստոսի 8-ից գտնվել է տանը ոտքի վնասվածքի պատճառով: Օգոստոսի 30-ին նա կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հիվանդանոց, սակայն մահացել է: Քննիչների խոսքով, սկսած 2014 թվականից, դեռահասը համակարգչով խաղացել է 2 հազար ժամ:

«Քանի դեռ ծնողները տանը չեն եղել, նա անդադար խաղացել է՝ էկրանից հեռանալով միայն կարճ ժամանակով քնելու համար»,- պատմել է Աբրամովան:

Դեռահասի մահվան պատճառը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ