News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Rambler&Co ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Ռաֆայել Աբրահամյանը: Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Աբրահամյանը նոր պաշտոնում պատասխանատու է լինելու ընկերությունների խմբի օպերացիոն եւ մարտավարական զարգացման համար եւ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու է նոր նախագծերի ՝թողարկման արագության եւ արդյունավետության բարձրացման վրա:

«Ընկերությունը հավակնոտ խնդիրներ ունի ու ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր գործադրել դրանց իրականացման համար, առավել եւս որ այդ հարցում ինձ օգնելու են ընկերության աշխատակիցները, ովքեր ապացուցել են՝ նույնիսկ այսօրվա անկայուն շուկայում հաջողության հասնելու իրենց ունակությունը»,- մեկնաբանել է իր նշանակումը Աբրահամյանը, հայտնում է Gazeta-ն:

Նրա խոսքերով ՝ առաջնահերթ խնդիրներից է լինելու ընկերության ռազմավարության բյուրեղացումը ու համապատասխան օպերացիոն փոփոխությունները ՝ շուկայի ներկա անկայուն վիճակում աճի հնարավորությունների առավել արդյունավետ գործածման համար:

2012թ. սկսած Աբրահամյանը ղեկավարել է Ալեքսանդր Մամուտի ակտիվները կառավարող A&NN հիմնադրամի տեխնոլոգիական եւ ինտերնետային ակտիվները ու մասնակցել է «ՍՈՒՊ Մեդիա» եւ «Ռամբլեր – Աֆիշա» հոլդինգների միաձուլման գործարքի անցկացմանը, որի արդյունքում ձեւավորվել է Rambler&Co ընկերությունը: Նա նաեւ եղել է խմբի տնօրենների խորհրդի կազմի անդամ: A&NN –ից առաջ նա աշխատել է «ՍՄՄ» ընկերության ռազմավարության բաժնում, նաեւ PricewaterhouseCoopers ընկերության քոնսալթինգում:

Rambler&Co –ը մեդիայի, տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում աշխատող ընկերությունների խոշորագույն խմբերից մեկն է Ռուսաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ