News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իտալիայի հարավային Մոնոպոլի քաղաքում՝ Բարիից ոչ հեռու, Շառլ Ազնավուրին  նվիրված համերգ է տեղի ունեցել։ Ինչպես գրում է իտալական La Gazzetta del Mezzogiorno պարբերականը, իտալացի երգչուհի Կրիստինա Ձավալոնին կատարել է Pout Toi, Armenia եւ աշխարհահռչակ շանսոնիեի մյուս երգերը, որոնք ուղեկցվել են իտալական Ensemble '05 գործիքային կոլեկտիվի նվագակցությամբ։

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, որոշել են համերգը կրկնել՝ նվիրելով այն Anima Mea դասական երաժշտության փառատոնի բացմանը։ Համերգին ներկա է նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը։

Համերգը տեղի կունենա Նոր Արաքս բնակավայրի տարածքում, որը 1920-ական թթ. սկզբին հիմնել են արեւմտահայ փախստականները։

Համերգից բացի, կցուցադրվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք աշխատանքներ՝ իտալացի ռեժիսոր Անյեզե Պուգատորիոյի  «Մնա՛, ասացիր դու, եւ ես մնացի» ֆիլմը (2013թ.), Անտոնիա Մատարացցոյի «Վերածնունդ» ֆիլմը (2008թ.) եւ Անտոնիո Վեստիտայի «Հայաստանի ծաղիկներ» կերամիկական աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ