News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ:

Նրանց թվում կան ընտանիքներ, ովքեր աղքատության պատճառով փորձում են իրենց երեխաներին դպրոց չուղարկել: «Շիրակ կենտրոնը» երրորդ տարին է ուսումնական նոր տարվա նախաշեմին, իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ եւ գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում, կազմակերպության գործընկերների աջակցությամբ Գյումրու եւ Շիրակի մարզի անօթեւան եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին տրամադրվում է հագուստ եւ գրենական պիտույքներ: Ներկայացվող տեսանյութը երկու մանկահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքի ծանր ապրելակերպի, նրանց առաջին դասարան հաճախել ցանկացող երեխային՝ ամերիկահայ բարերար Հերման Խնդիրեանի օժանդակությամբ ցուցաբերած աջակցության մասին է:

Դուք նույնպես կարող եք աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական հետեւյալ ծրագրերին.

1. «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»

2. «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից»

3. «Հիգիենիկ պարագաներ եւ սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթեւան ընտանիքներին»

Տպել
Ամենաշատ