News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

7 «Բ» դասարանը Երեւանի Նար Դոսի անվան №14 դպրոցի ամենաանսովոր դասարաններից մեկն է։ Այնտեղ սովորում են Սիրիայից ժամանած երեխաներ։ Դրանք երեխաներ են, որոնք բախվել են պատերազմի, բռնության, տեսել են ավերված տներ եւ դատարկված խանութներ։ Եվ այսօր նրանք շփոթված ու ամաչկոտ կանգնել են դպրոցի բակում եւ այնտեղ են դիմավորում նոր ուսումնական տարին։ Դասղեկ Ալբինա Բաղդասարյանը նշում է, որ դասարանն այնպես են կազմել, որպեսզի երեխաներն այնտեղ իրենց նորեկ չզգան։

«Մենք որոշել ենք, որ նրանք միասին ավելի հեշտ կներգրավվեն ուսումնական գործընթացին եւ կհարմարվեն նոր միջավայրին»,- նշել է նա եւ հավելել, որ երեխաներին մշտապես մասնակից են դարձնում տարբեր դպրոցական միջոցառումներին, ինչը օգնում է նրանց արագ ընկերներ գտնել։

Ալեակ Քալայջեանը եւ Արփի Մարգարեանը առաջին անգամ կմտնեն 7 «Բ» դասարան։ Նրանք Սիրիայից եկել են 2-3 ամիս առաջ։ Ձեռք ձեռքի բռնած եւ ամաչկոտությունը թաքցնել փորձելով՝ նրանք ասում են, որ կարոտում են նախկին դպրոցը եւ կցանկանային այսօր այնտեղ լինել։ Ընդ որում աղջիկները նշում են, որ իրենց ջերմ են ընդունում եւ աշխատում են օգնել։

Ալեակի մայրը՝ Մարալ Քալայջեանը, այսօր աղջկանից քիչ չէ հուզված։ Նրան ամենից շատ անհանգստացնում է, թե ինչպես կդասավորվեն երեխայի հարաբերությունները ուսուցիչների, հասակակիցների հետ, եւ որքանով ուսուցումը ուրախ կլինի աղջկա համար։

«Մենք Հալեպում էինք ապրում՝ Նոր Գյուղում։ Այն բանից հետո, երբ այդ թաղամասը հրթիռակոծվեց, մենք տեղափոխվեցինք Սուլեյմանիե՝ եղբորս մոտ։ Սակայն այնտեղ շուտով նույնպես սկսեցին կրակել եւ շենքեր պայթեցնել։ Այդ ժամանակ ամուսինս որոշեց տեղափոխվել Հայաստան»,- պատմում է նա։ Հարցին, թե օգնում են արդյոք իշխանությունները հայրենիքում հարմարվելուն, նա պատասխանում է, որ շրջապատող մարդիկ ավելի շատ են օգնում, քան կառավարությունը։

«Մեզ մշտապես տեղից տեղ են ուղարկում։ Չեն հասկանում, որ մենք քաղաքը չգիտենք։ Մեզ հետ այնպես են վարվում, ասես թե մուրացկաններ ենք։ Չեք պատկերացնում, թե դա ինչպես է խոցում մեր արժանապատվությունը»,- ասում է նա՝ ձեռքերով սրբելով աչքերում լճացող արցունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ