News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սադրանքի լավագույն ավանդույթներին հավատարիմ, գնդակոծել է հայկական Բաղանիս գյուղը, ընդ որում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

«Ճակատում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները համապատասխան միջոցներ կձեռնարկեն թշնամու նկատմամբ, եւ նրանց գործողություններն անպատասխան չեն մնա»,- ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեր Զինված ուժերը երբեք չեն կրակել բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների, թշնամական կողմի խաղաղ բնակչության ուղղությամբ։ Այս մասին տարածած բոլոր տեղեկությունները սուտ են»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ