News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունն այսօր՝ սեպտեմբերի 1-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ քննարկել է մասնագիտական-իրավական հարցեր՝ կապված նախագծի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Քննարկել ենք հարցեր՝ կապված ընտրիչների ժողովի հետ, հակակշիռների ինստիտուտի, դատավորների նշանակման մեխանիզմների, նախագահի ընտրության հետ: Շատ հարցեր ենք քննարկել, ընդհուպ մինչեւ օրենքով նվազագույն աշխատավարձի սահմանման հարցերը: Բազմաթիվ հարցեր ներկայացրել ենք, պայմանավորվել ենք նաեւ, որ գրավոր կտանք այդ հարցադրումները մինչեւ սեպտեմբերի 14-ը կայանալիք լսումները»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե խմբակցությունների հետ այս քննարկումները կարող են փոփոխությունների հանգեցնել Սահմանադրության ներկայացված նախագծում, Մելքումյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, կա իրավական-մասնագիտական քննարկում, եւ կա քաղաքական դիրքորոշում հայտնելու հարց: Հիմա մենք մասնագիտական հարցերը կքննարկենք, իսկ վերջնական որոշումը կկայացնի ԲՀԿ քաղաքական խորհուրդը: Հիմա պետք է քննարկենք, մտահոգությունները տեսնենք: Օրինակ, այնտեղ միասեռ ամուսնությունների խնդիր էլ կա, ինքնաբուխ հավաքների, տարբեր հարցեր կան»:

Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի Սահմանադրության նախագծի վերաբերյալ, որոշումը կայացնելու է ԲՀԿ քաղխորհուրդը. «Ժամանակ դեռ ունենք»:

Նշենք, որ հանձնաժողովի անդամներն արդեն հանդիպել են ՀՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը, ըստ տեղեկությունների, հրաժարվել է հանդիպել:

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային սկսվելու է քննարկումը: Նախատեսվում է, որ արդեն աշնան վերջին կլինի նոր նախագծի հանրաքվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ