News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Lamborghini ընկերության էքստրեմալ սուպերմեքենան, որը թողարկվելու է 2016թ., ստանալու է Centenario LP770-4 V12 անվանումը: Նորույթի թողարկումը նվիրելու են իտալական ապրանքանիշի հիմնադիր Ֆերուչչո Լամբորգինիի հարյուրամյակին, նա ծնվել է 1916թ. ապրիլի 28-ին: Այդ մասին հայտնել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքը:

Կուպեն ստեղծելու են Aventador – LP750-4 SV (SuperVeloce) մեքենայի հիման վրա, որի քաշը կազմում է 1525 կգ: Ըստ տեղեկությունների՝ Centenario LP770-4 V12-ը կունենա նույն, 6,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը, բայց ձիաուժը 750-ից կհասնի 770-ի:

Նախնական տվյալներով, մեքենան 100 կմ/ժամ արագությունը կհավաքի 2,7 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմելու է 350 կմ/ժամ:

Մեքենայի հրապարակային ցուցադրությունը կայանալու է Ժնեւի ավտոսրահում, 2016թ. մարտին: Մեքենան թողարկելու են 20 օրինակով, յուրաքանչյուրը 1 մլն եվրո արժեքով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ