News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական Սուցյան քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկում բնակվող ընտանիքն ավելի քան 100 հազար յուան՝ շուրջ 15.700 դոլար է կորցրել գավառի ավանդույթների պատճառով: «Սինխուա» գործակալության փոխանցմամբ, գումարը, որը մայրը, սովորույթի համաձայն, թաքցրել էր, մի քանի տարվա ընթացքում խոնավությունից փտել է։

Խոնավացած թղթադրամներով տոպրակը տեղի բանկի մասնաճյուղ է բերել Չժան ազգանունով մի երիտասարդ։ Lenta-ի փոխանցմամբ, նա փորձել է փոխել վնասված դրամները, սակայն բանկի աշխատակիցները մերժել են։

Երիտասարդի խոսքով, մայրն այդ գումարը խայել էր իր հարսանիքի համար։  Տոպրակի մեջ փաթեթավորած թղթադրամները նա չորս տարի պահել է երկաթե տուփի մեջ, խոհանոցի հատակի տակ։ Չինուհին միայն այս ամռանն է «հիշել» թաքստոցի մասին, երբ որդին խոսել է ամուսնության մասին։

«Ծնողներս քարացել են։ Այդ նրանց՝ երկար տարիների չարչարանքով խնայած գումար էր։ Նրանք պարզապես չեն կարողանում հաշտվել կորստի հետ»,- ասել է Չժանը։ Չինական այդ գյուղի բնակիչներն իրենց խնայողությունները պահում են թաքստոցներում, հատկապես հողի տակ, բայց հիմնականում փոքր գումարներ։

Բանկի աշխատակիցները տղամարդուն խոստացել են թղթադրամների լուսանկարներն ուղարկել գլխամասային գրասենյակ՝ հույսով, որ այնտեղ կկարողանան օգնել։ «Ի վերջո, խոսքը մեծ գումարի մասին է, եւ մենք հույս ունենք, որ Չժանի ընտանիքը կկարողանա նվազագույնի հասցնել վնասը»,- նշել է բանկի աշխատակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ