News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կույրերը նույնպես կարող են ռասիստ լինել: Գիտնականները պարզել են, որ պարտադիր չէ գույն տեսնել՝ ռասայական պատկանելության հիման վրա մարդկանց մասին դատելու համար: CNN-ի փոխանցմամբ, հետազոտությունը հիմնված է 25 մարդկանց հետ հարցազրույցի վրա, որոնք կույր են ծնվել կամ կորցրել են տեսողությունը: Հարցվածների մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում:

Ըստ Newsru-ի, նրանց հարցրել են, թե ինչ են մտածում ռասա հասկացության մասին եւ ինչպես է ռասայական պատկանելությունն ազդում մարդկանց հետ նրանց հարաբերությունների վրա: Պարզվել է, որ կույրերը մյուսների նման կարող են կիսել ռասայական կարծրատիպերը:

Դելավերի համալսարանից սոցիոլոգ եւ քրեագետ Էյջա Ֆրիդմանի խոսքով, հարցված 9 կույր մարդկանցից 5-ը նշել է, որ ընդհանրապես չի մտածում մարդու արտաքինի մասին: Որոշ հարցվածներ նաեւ հավելել են, որ մարդու ռասայական պատկանելությունը հասկանալու անհնարինությունն իրենց օգնում է հապճեպ եզրակացություններ չանել:

Ամեն դեպքում, հարցման մասնակիցները նշել են, որ կարող են զրուցակցի ռասան կռահել այլ կերպ, օրինակ՝ ձայնից կամ անունից: Փորձագետների կարծիքով, հետազոտությունը ցույց է տալիս, որ ռասիզմը դուրս է եկել մարդու արտաքին ընկալումից եւ խորն արմատներ ունի հասարակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ