News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին հուզող սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային աջակցության խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանական գերատեսչության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են, ինչի մասին էլ հավաստում են բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը միտված քաղաքացիների ամենամսյա ընդունելությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվեցին քաղաքացիների դիմում-խնդրանքներն ու նրանց հուզող հարցերը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները: Բարձաձայնված որոշ խնդիրներ լուծվեցին հենց տեղում և դիմումների զգալի մասին Սեյրան Օհանյանի հանձնարարականով տրվեց դրական ընթացք: Քննարկված հարցերի հետագա լուծման նպատակով տրվեցին համապատասխան ցուցումներ:

Տպել
Ամենաշատ