News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սիրիուս» կրթական կենտրոն այցի ընթացքում պատասխանել է ռուբլու փոխարժեքի շուրջ 11-ամյա դպրոցականի հարցերին: Դենիսը, մասնավորապես, պետության ղեկավարից հետաքրքրվել է, արդյո՞ք ռուբլու փոխարժեքի անկումը նշանակում է, որ ռուսական տնտեսությունում «ամեն ինչ այդքան վատ է»: Նախագահը պատասխանել է, որ «ոչ ամեն ինչ»՝ պարզաբանելով, որ արտահանումն էժանանում է:

«Բայց ինչո՞ւ չի կարելի կանգնեցնել դա»,- հարցրել է տղան: Պուտինը պատասխանել է, որ փոխարժեքի նվազումը հնարավոր է, բայց դա շուկայական մեթոդ չի լինի:

«Մենք ոչ շուկայական մեթոդներով չենք կարգավորում այդ իրավիճակը, քանի որ եթե այդպես անենք, արագորեն կքայքայենք ոսկու եւ արտարժույթի պահուստները»,- ասել է պետության ղեկավարը եւ հավելել. «Որպեսզի դա հավասարակշռված լինի, Կենտրոնական բանկը պետք է փոքր-ինչ նվազեցնի փոխարժեքը, ինչն էլ անում է»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Պուտինն իր հերթին Դենիսին հարցրել է, թե որտեղից է եկել եւ ինչով է զբաղվում կրթական կենտրոնում: Տղան պատասխանել է, որ Պսկովից է եւ հոկեյով է զբաղվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ