News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները որոշել են պատժամիջոցներ մտցնել մի շարք ռուսական ընկերությունների դեմ, որոնց կասկածում են գործունեության մեջ, որը հակասում է Իրանի, ԿԺԴՀ –ի ու Սիրիայի նկատմամբ չտարածման մասին ամերիկյան օրենքին:

Համաձայն ցանկի, որն արդեն տեղադրված է Federal Register  կառավարական հրատարակության կայքում եւ  չորեքշաբթի օրը պետք է հրապարակվի նաեւ պարբերականում, պատժիչ միջոցառումները տարածվելու են Սարքավորումների արտադրության կոնստրուկտորային բյուրոյի (Տուլա), գիշերային տեսանելիության սարքերի եւ էլեկտրոնային- օպտիկ վերափոխիչների նովոսիբիրսկյան արտադրող «Կատօդ» ընկերության, Մեքենաշինության կորպորացիայի  (Ռեուտով, Մոսկովյան շրջան), Ռոսօբորոնէքսպորտ ընկերության ՝ (Մոսկվա), «ՄիԳ» օդանավաշինության կորպորացիայի՝ (Մոսկվա)  վրա, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ռուսական ֆիրմաների հետ միասին ԱՄՆ պատժամիջոցային նոր ցանկում հայտնվել են Իրանի, Չինաստանի, ԿԺԴՀ-ի, Արաբական միացյալ էմիրությունների, Սուդանի ու Թուրքիայի ընկերությունները: 

ԱՄՆ պետդեպարտամենտի անունից տեղակայված տեղեկագիրը պարզաբանում է, որ այսուհետ ԱՄՆ կառավարության  նախարարություններին ու տեսչություններին արգելված է գնման ցանկացած պայմանագիր կնքել պատժամիջոցային ցանկում ընդգրկված ընկերությունների հետ ու նրանց ցանկացած նյութական աջակցություն ու օգնություն ցուցաբերել: Բացառություններ  կարող են արվել միայն ԱՄՆ պետքարտուղարի անձնական թույլատվությամբ:

Արգելվում է նաեւ «սեւ ցուցակի» ընկերություններին վաճառել ռազմական նշանակության ապրանքներ ՝ ԱՄՆ կառավարության պրոֆիլային ցանկից: Ավելի վաղ կնքված պայմանագրերը, որոնք վերաբերում են ԱՄՆ արտահանման վերահսկողության մասին օրենքով նախատեսված ապրանքների ու ծառայությունների վաճառքին, ենթակա են խզման: Այսուհետ արգելվում է նմանատեսակ գործարքների համար արտոնագրերի տրամադրումը:

Այդ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան երկու տարի, եթե իհարկե ժամկետը չփոխվի պետքարտուղարի որոշումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ