News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանից ու ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների ազդեցությամբ չորեքշաբթի օրը նավթի գինը սկսել է իջնել, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Brent հյուսիսծովային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.22 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 48.59 դոլարի, իսկ WTI մակնիշի թեթեւ նավթի համար՝ 2.38 տոկոսով, հասնելով մեկ բարելի դիմաց 44.03 դոլարի: Ավելի վաղ ՝ երեքշաբթի օրվա սակարկությունների ընթացքում, նավթի երկու մակնիշների գներն ընկել էին ավելի քան 8 տոկոսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Չինաստանի պետական վիճակագրական բյուրոն երեքշաբթի օրը հրապարակել է օգոստոս ամսվա համար երկրի արդյունաբերության PMI-ն: Հաշվետու ամսում գործակցի պաշտոնական նշանակությունը նվազել է մինչեւ 49.7 կետ՝ համընկնելով վերլուծաբանների կանխատեսումներին ու հասնելով ՝ 2012 թ. օգոստոսի նվազագույնին: Հուլիսին այդ գործակիցը կազմում էր 50 կետ: 50 կետը գերազանցող գործակիցը վկայում է գործնական ակտիվության աճի՝ իսկ դրանից ցածր նիշը՝ անկման մասին:

«Վերջին մի քանի ամիսներին շուկայում ֆինանսական շատ մենեջերների համար Չինաստանը խնդիր էր դարձել»,- The Wall Street Journal պարբերականին հայտարարել է բրոքերային iiTrader ընկերության կառավարելի ֆյուչերսների տնօրեն Օլիվեր Սլոուփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ