News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին Երկիր մոլորակի բնակիչները ականատես կլինեն բավական բացառիկ աստղագիտական երեւույթի. ակնկալվում է «գերլուսնի» ամբողջական խավարում։ ՆԱՍԱ-ի մասնագետներն իրենց զեկույցում հայտնել են, որ վերջին անգամ նման խավարում եղել է 1982թ., իսկ հաջորդը սպասվում է միայն 2033թ.։

«Գերլուսին»՝ որպես գիտական եզր, գոյություն չունի։ Սակայն այդպես են կոչում լիալուսինը, որը լինում է լուսածրի երկրամերձ կետում գտնվելու ժամանակ, այսինքն, երբ Լուսինը գտնվում է Երկիր մոլորակից ամենամոտ ուղեծրի վրա։Այս տարի մոլորակներն հենց այդպես են դասավորվել, դրան գումարած՝ կլինի Լուսնի ամբողջական խավարում, գրում Informing-ը։

ՆԱՍԱ-ն հայտնում է, որ Լուսնի ամբողջական խավարումը կարող են տեսնել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների բնակիչները, եվրոպացիները, այն տեսանելի կլինի նաեւ Աֆրիկայում, Ասիայի արեւմտյան հատվածում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արեւելյան հատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ