News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, Հանրապետությունում երեխայի մասնակցությամբ ոչ մի վթար չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ երեխայի մասնակցությամբ տուն-դպրոց-տուն ուղղություններով ոչ մի վթար չի գրանցվել:

Նշենք, որ երեկ ողջ օրը մայրաքաղաքի տարբեր հատվածներում խցանումներ էին առաջացել, հատկապես դպրոցների եւ համալսարանների մոտակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ