News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ողջ տարածքում հայտարարված մեկօրյա համազգային գործադուլին մասնակցում է առնվազն 150 մլն մարդ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ հանձնաժողովին։ Ակցիան կազմակերպել են երկրի խոշոր 10 արհմիությունները։

«Իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի են կանգնել բանկային, արտադրության, շինարարության եւ հանքարդյունահանության ոլորտի առնվազն 150 մլն աշխատակիցներ»,- հայտարարել են հանձնաժողովի ներկայացուցիչները։

Զանգվածային ցույցերի պատճառ է դարձել 10 խոշոր արհմիությունների եւ կառավարության միջեւ ընթացող բանակցությունների տապալումը։ Արհմիությունները պահանջում են պահպանել աշխատանքի հիմնական օրենքներն ու վերանայել դրույքներն ու սակագները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ