Թուրքիայի զինված ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողության ժամանակ թուրք զինվորական է սպանվել։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե սեպտեմբերի 2-ի առավոտյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ գործողությունների ժամանակ քուրդ զինյալների կողմից սպանվել է մեկ եւ վիրավորվել երկու թուրք զինվոր։
Նշվել է, որ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար օդ են բարձրացել ռազմական ուղղաթիռներ եւ օդանավեր։