News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քիչ առաջ ազատվեց Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել էր դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ: Այդ նշանակումը հարուցել էր սոցցանցերի օգտատերերի եւ լրատվամիջոցների զայրույթը, եւ ԿԳՆ նախարարը խոստացել էր ուսումնասիրել խնդիրն ու լուծում գտնել Սյունիքի մարզպետարանի հետ, թեպետ դպրոցը ԿԳՆ ենթակայության տակ չէ:

Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է եղել, որը մինչեւ այսօր շատ հաճախ հայտնվում է սկանդալների կենտրոնում:

Տպել
Ամենաշատ