Toshiba ընկերությունը ներկայացրել է պլանշետի եւ նոթբուքի հիբրիդը՝ 12.5 մատնաչափ դիսփլեյով Satellite Radius սարքավորումը։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Endgadget կայքը։
Նորարության քաշը 1.3 կգ է, իսկ հաստությունը՝ մոտ 1.5 սմ։ 4К էկրանով տարբերակից բացի, հասանելի կլինի Full HD դիսփլեյով տարբերակը։
Նորարությունը կունենա Intel Skylake պրոցեսորներ, որոնց ամբողջական մոդելային շարքը պաշտոնապես ներկայացվել է 2015թ. սեպտեմբերի 1-ին։ Նոթբուքը կունենա Core i7 պրոցեսոր եւ մինչեւ 8 ԳԲ OZU։
Toshiba-ից հավելել են, որ Satellite-ն ճանաչում է Windows Hello ծրագիրը։