News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի նահատակ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների եւ բազմաթիվ բնակիչների հետ միասին մասնակցել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հանդիսավոր բացմանը:

Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի եւ Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգին կառուցվել է Երեւանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում։ Թաթուլ Կրպեյանի անվամբ նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Երեւանի ավագանու 2015թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ:

Հանդիսավոր արարողության շրջանակում Երեւանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրի շրջանակում շուրջ 5,64 հա ընդհանուր մակերեսով այգում ապահովվել են լիարժեք հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաեւ 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը:

Տպել
Ամենաշատ