News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած երկու երիտասարդների դանակահարության մասին:

Պարզվել է,  որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի 17-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել Գ.Ստեփանյանին, որից հետո՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ վիճաբանության շուրջ առաջացած փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով նրան են հանդիպել  Գ.Ստեփանյանը եւ վերջինիս եղբայրներ Ռ. եւ Ա. Ստեփանյանները:

Տղաների միջեւ սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում 17-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռ.եւ Ա.Ստեփանյանների մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում վերջիններս դեպքի վայրից հեռացել են, եւ վեճը դադարել է:

Առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:

Ավելի վաղ NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Բյուրեղավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ:

Պարզվել է, որ վիրավորները Բյուրեղավանի բնակիչներ, 25-ամյա Ռոման եւ 26-ամյա Արմեն Ստեփանյաններն են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ