News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի մոտ բժիշկները տզի բորելիոզ («Լայմի հիվանդություն») են ախտորոշել։ Այս մասին հայտնել է Maaleht թերթը։

Պարբերականի տվյալներով՝ տիզը ամենայն հավանականությամբ կծել է Էստոնիայի նախագահին օգոստոսի սկզբին, երբ Իլվեսն անտառում սունկ էր հավաքում։ Մի քանի օր անց բժիշկները նրա մոտ «Լայմի հիվանդություն» էին ախտորոշել։

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ պետության ղեկավարը չի հրաժարվել իր ծառայողական պարտականությունների կատարումից եւ դրա հետ մեկտեղ բուժում է ստանում, գրում է Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ