News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Շանհայ քաղաքում սկսել են Ճապոնիայի 2-րդ աշխարհամարտի տարիների վարչապետ Հիդեկի Տոձեի գլխի ձեւով պաղպաղակներ վաճառել:
Lenta.ru-ն, China Daily-ին հղումով, տեղեկացնում է, որ պաղպաղակի վաճառքը Չինաստանի սոցկայքերում քննարկումների ու բանավեճերի առարկա է դարձել: Կարծիքները տարբերվում են: Մի մասը պաղպաղակի նման տեսքով արտադրությունը անիմաստ է համարում, հաշվի առնելով, որ պաղպաղակը հաղթանակի տոների պրոպագանդայի մաս է կազմում:

Նշենք, որ Տոձեն Ճապոնիայի վարչապետ է եղել 1941-44 թթ, եւ հայտնի է որպես ԱՄՆ ռազմական բազա Պերլ Հարբորի վրա հարձակվելու ծրագրի համահեղինակ: 1945թ. սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո Տոձեին ձերբակալել են,որպես ռազմական հանցագործի, իսկ 1948թ. նրան ենթարկել են մահապատժի՝ կախաղանի միջոցով:
Նշենք, որ 1937-1945 թթ. չին-ճապոնական պատերազմի տարիներին, ըստ չինական աղբյուրների, սպանվել է 35 մլն չինացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ