News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը մտադիր է պատժամիջոցները հանելուց հետո նավթի համաշխարհային շուկայում վերականգնել իր բաժինը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն։

«Հենց որ պատժամիջոցները հանվեն, մենք իրավունք կունենանք վերադառնալ հանքահանման այն մակարդակին, որը պատմականորեն ունեցել ենք»,- մեջբերում է նախարարի խոսքը Press TV-ն։

Նախարարը նշել է, որ հանքահանումը կաճի օրական 500 հազար բարելով, իսկ հետո առաջիկա 5 ամիսների ընթացքում՝ եւս 1 մլն բարելով։ Իրանը պլանավորում է մինչեւ 2016թ. մարտը նավթի հանքահանումը հասցնել օրական 3.8-3.9 մլն բարելի, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ