News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կառավարության ոչ մի անդամ չի կարող վարչապետի ասածներին հակասել։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 2–ին, լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ նախօրեին Ազգային ժողովում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, որ երկրում տնտեսական վիճակը մտահոգիչ է, մինչդեռ Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ երկրում 4,5 տոկոս տնտեսական աճ կա։

«Կառավարության ոչ մի անդամ չի կարող վարչապետի ասածներին հակասել»,– կարճ պատասխանեց Հովիկ Աբրահամյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։

Նշենք, որ սեպտեմբերի 2–ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել էր. «Երբ մենք անդամագրվեցինք Եվրասիական տնտեսական միությանը, մեզ համար անորոշությունները շատ-շատ էին, հիմա էլ շատ են, այնքան, որ չենք կարող կանխատեսել, թե հաջորդ օրը ինչ տնտեսական վիճակի մեջ կհայտնվենք: Բյուջեի կատարողականի տեսանկյունից եւ առկա իրողություններից պոզիտիվ սիգնալներ մեզ չեն գալիս: Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են: Հարկային կատարողականը առաջին եռամսյակի համար առաջանցիկ է, բայց դա շատ չի ոգեւորում: Սահմանին ԱԱՀ ենք կորցնում, մաքսատուրքերը չեն կոմպենսացվում, գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ