News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի առջեւ հսկայական շուկա է բացվում. 170 մլն մարդ, որոնք բնակվում են Եվրասիական տնտեսական միության տարածքում: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«Այդ պատճառով հիմա Հայաստանը պետք է հարթի այն արտադրանքի արտադրությունը, որն ամենաշատն է հայտնի եւ որն ավելի մեծ պահանջարկ ունի ԵՏՄ անդամ մյուս պետություններում: Առաջին հերթին դա գյուղատնտեսական արտադրանքն է, որը լուրջ եւ հայտնի ապրանքանիշ է ԵՏՄ երկրների համար: Բացի այդ, նաեւ հսկայական զբոսաշրջային հնարավորություններ են բացվում: Շատ մարդիկ միջազգային տնտեսական ճգնաժամի ներկա պայմաններում հաճույքով Հայաստան կգան: Պարզապես չգիտեն, թե ինչ երկիր է սա: Հարկավոր է գովազդել Հայաստանը: Անձամբ ես չգիտեմ որեւէ մեկին, որը, այցելելով այս երկիր, դժգոհ մնա: Այստեղ հրաշալի ժողովուրդ է, հրաշալի մթնոլորտ, հրաշալի բնություն, հրաշալի ճարտարապետական հուշարձաններ: Բացի այդ, Հայաստանի քաղաքացիների համար դյուրացվում է աշխատանքային միգրացիայի ռեժիմը, ինչը նույնպես պակաս կարեւոր չէ Հայաստանի բյուջեի եւ երկրում նորմալ կենսամակարդակ ապահովելու համար»,- հայտարարեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ