News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` Սարսանգի ջրամբարի հարցով համազեկուցող Մելիսա Մարկովիչը վստահ էր, որ ջրամբարը Հայաստանում է գտնվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովում Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույց է պատրաստվում:

«Աբսուրդը հասել է նրան, որ տիկին Մելիսան երկար ժամանակ վստահ էր, որ ջրամբարը Հայաստանում է գտվում: Նա ցանկանում էր Հայաստան գալ ու տեսնել այն: Իսկ մենք մեր պատգամավոր Լյովա Խաչատրյանին խնդրեցինք չհիասթափեցնել կնոջը, եւ երբ նա Հայաստան գա՝ Սարսանգի ջրամբարը փնտրելու, նրան Ապարանի ջրամբարը ցույց տալ»,- ժպտալով հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ