News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կինը՝ Էվելինա Ավետիսյանը, նախորդ տարի 2 տարբեր աղբյուրներից 100 հազար դոլարի չափով նվիրատվություն եւ դրամական օգնություն է ստացել: Այս ուշագրավ տեղեկությանը ծանոթանում ենք Բարձրագույն պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Էվելինայ Ավետիսյանի 2014թ. տարեկան հայտարարագրից: Թե ով է նվիրատուն, հայտարարագրում նշված չէ:


Էվելինա Ավետիսյանը նախորդ տարի 25 հազար ԱՄՆ դոլարի չափով ավելացրել է իր ներդրումները, հասցնելով դրանք 40 հազար դոլարի: Արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրի կայքից տեղեկանում ենք, որ Էվելինա Ավետիսյանի անունով մեկ ձեռնարկատիրական ընկերություն է գրանցված: 2014թ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի կնոջ դրամական միջոցներն աճել են 40 հազար դոլարով՝ 10 հազարից դառնալով 50 հազար դոլար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ