News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չինաստանը մտադիր է բանակի թվաքանակը կրճատել 300 հազարով: Այս մասին հինգշաբթի օրը ՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70 ամյակի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Չինաստանը երբեք չի ձգտելու գերիշխանության ու չի զբաղվելու էքսպանսիայով»,-վստահեցրել է ՍԻ Ցզինպինը: ՉԺՀ նախագահը ընդգծել է, որ Չինաստանը ձգտում է խաղաղության ու ընթանալու է խաղաղ զարգացման ճանապարհով:

ՉԺՀ Ժողովրդական – ազատագրական բանակը համարվում է խոշորագույնն աշխարհում: Դրա թվաքանակը տարբեր գնահատականներով կազմում է մոտավորապես 2.3 միլիոն մարդ:

Պեկինում Տյանյանյմենյ հրապարակում անցնում է զանգվածային ռազմական շքերթ: Դրան մասնակցում են մոտավորապես 12 հազար մարդ, 500 միավոր ռազմական տեխնիկա ու ավելի քան 200 օդանավ, ինչպես նաեւ շուրջ հազար օտարերկրյա զինծառայող ՝ 17 երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ