News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ագարակատերերը, որոնք դժգոհ են գյուղատնտեսական ոլորտի ճգնաժամը կարգավորելու հարցում իշխանությունների անկարողությունից, պատրաստվում են կաթվածահար անել երթեւեկությունը Ֆրանսիայի մայրաքաղաքում: Այս պահին տրակտորների եւ այլ դաշտային տեխնիկայի շարասյուները ուղեւորվել են այնտեղ, որպեսզի հինգշաբթի օրը փակեն հիմնական ճանապարհները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ագարակատերերը Փարիզ են ճանապարհվել ամբողջ երկրից ՝ Բրետանից, Նորմանդիայից, Ակվիտանիայից, Բուրգունդիայից ու Ֆրանսիայի կենտրոնական շրջաններից: Բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 1.5 հազար տրակտոր: Շուրջ 5 հազար մարդ էլ Փարիզ կգա ավտոբուսով կամ գնացքով:

Նշենք, որ սա նրանց առաջին բողոքի ակցիան չէ: Ամռան կեսերին անասնաբուծական տնտեսությունների վրդովված տերերը բավականաչափ խնդիրներ պատճառեցին իշխանություններին: Ագարակատերերը տրակտորները դուրս էին բերել տրանսպորտային հիմնական մայրուղիներ ու դժվարացրել երթեւեկությունը: Տարբերությունը միայն այն է,  որ մինչ այդ տուժել էին ռեգիոնալ կենտրոնները ՝ Կանը, Բորդոն, Լիոնը, Տուլուզան:

Իսկ հիմա գյուղատնտեսական արտադրողները հասել են  Փարիզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ