News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 3-ին տեղի կունենան 11 տարի առաջ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։ Ռուսաստանում հիշելու են Բեսլանի եւ մյուս ահաբեկչությունների զոհերին։ Մայրաքաղաք Մոսկվայում՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճարի դիմաց, հիշատակի հավաք տեղի կունենա։ Նույն օրը հիշատակի երթեր տեղի կունենան ՌԴ մայրաքաղաքի այն վայրերում, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունեցել, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Բեսլանի ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2004թ. սեպտեմբերի 1-ին։ Ահաբեկիչները գրավել էին № 1 միջնակարգ դպրոցը եւ 3 օր շարունակ պատանդ պահել ուսուցիչներին, դպրոցականներին եւ նրանց ծնողներին։

Գերիներին պահում էին դպրոցի ականապատ մարզադահլիճում՝ առանց ջրի եւ ուտելիքի։ Ահաբեկչությանը զոհ էր գնացել 334 մարդ, որոնց թվում՝ ավելի քան 180 երեխա։ Ահաբեկչության հետեւանքով հաշմանդամ է մնացել 126 մարդ, որոնց թվում՝ 70 երեխա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ