Օգոստոսի 28-ին, ժամը 13.30-ին, 1986 թ. ծնված Գեւորգ Պ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գրավատան սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեւորգ Պ.-ի հեռախոսը գրավատան սպասարկման սեղանի վրայից գողացել է 1964 թ. ծնված Մանուշակ Պ.-ն, որը հեռախոսը վերադարձրել է եւ ներկայացել բաժին:
Կատարվում է հետաքննություն: