Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները սեպտեմբերի 1-ին, ժամը 22.00-ին, Երեւանի Խանջյան փողոցի թիվ 31/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 31-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով: