News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դաժան ծեծի ենթարկված՝ «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանը վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկայից:

Նրանց փոխանցմամբ՝ Խոցանյանի վիճակը կայուն է, հետվիրահատական շրջանում է գտնվում, բարդություններ չկան: Նշենք, որ բժիշկները վիրահատելու համար մի քանի օր սպասել են, մինչեւ որ Խոցանյանի վիճակը կայունանա:

Հիշեցնենք, որ Երեւանում 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

Սեպտեմբերի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախնական տեղեկություններով՝ Խոցանյանին ծեծի է ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության...
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
ՀՀ դատախազը բավարարել է միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը...
Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մեքենաներ
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում...
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ