News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում ոչխար խուզելու չեմպիոն Իեն Էլքինը մերինոս տեսակի ոչխարի վրայից 40 կգ բուրդ է խուզել՝ դրանով իսկ նոր ռեկորդ սահմանելով։

Կենդանիների իրավունքների պաշտպանների պահանջով՝ ոչխարին այդ ընթացքում անզգայացրել են։ Էլքինից 45 ր է պահանջվել կենդանուն բրդի 47-սանտիմետրանոց շերտից ազատելու համար։

Կենդանուց խուզած 40 կգ բուրդը բավականացրել է 30 սվիտեր գործելու համար, իսկ ոչխարը կորցրել է քաշի ուղիղ կեսը, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Կենդանին մոտավորապես 5-6 տարեկան է, եւ մասնագետների խոսքով՝ նրան առաջին անգամ էին խուզում։ Էլքինի կարծիքով՝ առանց մարդու միջամտության կենդանին մի քանի շաբաթում կմահանար։

Ոչխարին գտել էին Կանբեռաից ոչ հեռու։ Մասնագետները կարծում են, որ նա փախել էր ֆերմայից եւ մի քանի տարի թաքնվել մարդկանցից։ Նրան գտնելու պահին կենդանին ավելորդ ծանրության տակ արդեն գրեթե չէր կարողանում տեղաշարժվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ