News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ դատարանը նրան կալանավորելու օրդեր է տվել։

Դատախազությունը նախագահին մեղադրում է կոռուպցիոն սխեմային մասնակցելու համար, որը բյուջեին միլիոնավոր դոլարների վնաս է հասցրել։

Օրդերի հիման վրա նախագահը պարտավոր է ներկայանալ դատախազություն ցուցմունք տալու համար։ Դրանից հետո նրան կալանքի տակ թողնելու կամ ազատ արձակելու մասին որոշում է կայացվելու։

Քննության տեղեկություններով՝ Պերես Մոլինան եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տոկոսներ են ստացել այն կաշառքներից, որոնք գործարարները վճարել են մաքսատանը՝ ներկրվող ապրանքների հարկերից խուսափելու համար, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նախագահը հերքում է իր  հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ