News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումի առեւտրականները Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի համաձայնության են եկել, որ առեւտուրը կիրականացնեն տաղավարների ներսում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո NEWS.am-ի թղթակցին ասացին առեւտրականները՝ նշելով, որ փոխարենը՝ իրենց հարկերը կնվազեցնեն:

«Մենք թաղապետի հետ համաձայնության եկանք, որ մեկ ամսով առեւտուրն իրականացնելու ենք տաղավարի ներսում, մի կերպ, թաղապետը խոստացել է, որ լուծում կգտնեն այդ ժամկետում: Միակ լավ բան այնն է, որ քիչ հարկ ենք վճարելու, սակայն դեռ պայմանավորվածություն չունենք, թե որքան քիչ ենք վճարելու»,- ասաց առեւտրականներից մեկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, մի խումբ առեւտրականներ գնացել էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի մոտ, քանի որ քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպում են իրենց առեւտուրն իրականացնել միայն իրենց տաղավարների ներսում՝ պատճառաբանելով, թե նրանց առեւտուրը տաղավարի սահմաններից դուրս ապօրինի է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ