News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակման մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության եւ համակարգչային գրագիտության բարձրացմանը: Կենտրոնի սաներն այժմ կարող են օգտվել նաեւ Beeline IPTV ծառայությունից, որի շրջանակում նրանց հասանելի կլինեն 50-ից ավելի տեղական եւ արտասահմանյան հեռուստաալիքներ:  

«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կենտրոնի սաները հնարավորություն ունեն օգտվելու Beeline Hi-Line ինտերնետի եւ IPTV ծառայություններից, ինչն ուսուցման գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ եւ օգնում նրանց մշտապես մնալ կապի մեջ ու լինել տեղեկացված թվային տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը բարձր է գնահատում Beeline-ի հետ շարունակական համագործակցությունը եւ վերջինիս աջակցությունը կենտրոնին: Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել որեւէ գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձեւավորման ու զարգացման վրա։ Համագործակցության շնորհիվ մենք այսօր ուսուցման գործընթացը կարողանում ենք իրականացնել ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով` ստեղծելով գիտելիքներ ձեռք բերման եւ տեղեկատվություն ստանալու նոր հնարավորություններ մեր սաների համար»,– նշեց «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որն իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ.-ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Երկարատեւ համագործակցության արդյունքն է նաեւ արդեն բարի ավանդույթ դարձած Beeline-ի նախաձեռնությամբ ընկերության աշխատակիցների սեփական միջոցներով «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ