News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հայտնել է «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագիրի ավարտի մասին, որի շնորհիվ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսեցին ապահով։

6 ամիս ակտիվ դրամահավաք Հայաստանում եւ նրա սահմաներից դուրս, տարբեր միջոցառումներ ու հասարակության ամենատարբեր շերտերի ուշադրության եւ հանգանակությունների շնորհիվ պաշտպանող պատը կառուցված է։

Այգեպարն ունի 648 բնակիչ, դպրոցում սովորում է 54 աշակերտ: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր:

Հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին ու դպրոցին:

«Այո» հարթակի ծրագրի շնորիվ երեք մետր բարձրություն եւ 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից, եւ երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել: Պատը փակում է դպրոցին հարող բոլոր վտանգավոր տարածքները, ինչպես նաեւ գյուղի  կենտրոնական ճանապարհը դեպի գյուղապետարան, որտեղ տանող խարխլված աստիճանները նույնպես նորոգվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ