News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Vice News հեռուստաալիքի երկու աշխատակիցների՝ լրագրող Ջեյք Հանրահանին ու օպերատոր Ֆիլիպ Փենդլբերիին ազատ են արձակել կալանքից, հայտնում է հինգշաբթի օրը թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին:

Լրագրողների թարգմանիչ, Իրաքի քաղաքացի Մուհամեդ Իսմայիլ Ռեսուլն առաջվա պես գտնվում է հսկողության տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայի հարավ արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի դատարանը երեքշաբթի օրը ահաբեկչության մեջ մեղադրանք էր առաջադրել Vice News հեռուստաալիքի երկու բրիտանացի աշխատակիցների: Ավելի վաղ հայտնել էին, որ հանրահանը ու Փենդլբերին հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից ձերբակալվել են Սիլվան քաղաքում պարետային ժամի դեմ տեղի բնակիչների բողոքի ցույցերը նկարահանելու ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ