News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ մարդու տրամադրությունն ուղղակիորեն կապված է նրա կողմից գույները, մասնավորապես դեղինի ու կապույտի երանգներն ընկալելու ունակության հետ։ Գիտնականները 257 մարդկանց շրջանում 2 փորձ են անցկացրել։ Կամավորներին տարբեր բնույթի տեսանյութեր են ցուցադրել՝ չեզոք, երգիծական եւ թախծոտ հոլովակներ։ Դրանից հետո մարդկանց կապույտի, դեղինի, կանաչի եւ կարմիրի տարբեր երանգներով քարտեր են ցույց տվել եւ խնդրել են ասել, թե որ քարտը ինչ գույնի է, փոխանցում է Gazeta-ն։

Փորձի արդյունքում պարզվել է, որ տխուր հույզերը ստիպում են մարդկանց գույներն այլ կերպ ընկալել։ Պարզվում է, որ թախիծը «մշուշում» է դեղինի եւ կապույտի երանգները։ Հետազոտության հեղինակները նշում են, թե պնդումն առ այն, որ թախիծը մարդկանց ստիպում է աշխարհը գորշ գույներով տեսնել, զուրկ չէ ճշմարտությունից։

Գիտնականները մտադիր են շարունակել աշխատանքը՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված այս երեւույթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ