News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ երեւում է, թե ինչպես է երիտասարդը պատահաբար գետից փրկում կատվի ձագին։ Ինչպես գրում է BuzzFeed-ը, Ջեյսոն Ֆոսթը իր ընկերոջ հետ կիրակի ձկնորսության էր գնացել Ալաբամայի նահանգի գետերից մեկի մոտ։ Տղաները ջրի մեջ հայտնված կատուներ էին տեսել եւ փրկել նրանց կյանքը։

«Ես սկզբում կարծեցի, թե ձուկն է դուրս ցատկում, բայց հետո մլավոց լսեցի։ Կատվին դուրս հանելուց հետո մենք եւս մեկին տեսանք, որը շատ նման էր մյուսին»,- ասել է նա։

Ձկնորսների խոսքով՝ այդ տարածքում բնակավայրեր չկան, եւ հասկանալի չէ, թե ինչպես են կատուները հայտնվել այստեղ։ Տղամարդիկ հոգ են տարել կենդանիների մասին եւ ափ հանելուց հետո բնակության վայր ճարել, գրում է «Ռոսբալտ»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ