News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո հանդես եկող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը միացել է Ֆրանկֆուրտի DE-CIX եւՄոսկվայի MSK-IX տրաֆիկի եւ բովանդակության փոխանակման (Internet Exchange) խոշորագույն միջազգային կենտրոններին։

Մասնավորապես, MSK-IX-ի հետ կապն ապահովվում է վրացական FOPTNET (Fiber-Optic Telecommunication Network) ցանցի, Փոթի-Նովոռոսիյսկ անդրծովյան մալուխի եւ ՌԴ տարածքում «Ռոստելեկոմի» սեփական ցանցի միջոցով, իսկ DE-CIX-ի հետ կապն ապահովվում է վրացական Caucasus Online ցանցի, Փոթի-Վառնա անդրծովյան մալուխի եւ Եվրոպայի տարածքով եվրոպական մի շարք հեղինակավոր օպերատորների ցանցերի միջոցով:

Ընկերությունը ներդրումներն ուղղել է միմյանցից անկախ երկու միջազգային օպտիկական մալուխային համակարգերի միացումներին՝ դրանով իսկ ապահովելով ցանցերի աշխարհագրական եւ տեխնիկական անկախությունը։

Նշված հարթակների  միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը ուղղակիորեն փոխկապակցվել է միջազգային հեռահաղորդակցության (France Telecom, TeliaSonera, Telenor, Deutshche Telekom, այլ) եւ բովանդակություն տրամադրող հեղինակավոր ընկերությունների (Google, Facebook, e-Bay, Apple, այլ) ռեսուրսներին։

«Ռոստելեկոմի» հետեւողական քայլերի շնորհիվ մշտապես բարելավվում ու արդիականացվում են բաժանորդներին մատուցվող ծառայությունների տեխնոլոգիական լուծումները՝ բավարարելով շուկայի արագընթաց ու դինամիկ զարգացումներին։

Տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին միանալն ուղղված էր ինչպես կորպորատիվ բաժանորդներին, այնպես էլ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, նաեւ շուկայում ընկերության հերթական մրցակցային առավելության ապահովմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ