News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդայից Աննա եւ Քեն Ֆրեդերիքս ամուսինները հարսանիքի ամեն տարեդարձը նշում են նույն տորթով, որը 60 տարի առաջ եղել է նրանց պսակադրության ժամանակ:

1955 թվականին Աննայի տատիկը նորապսակների համար եռահարկ տորթ է թխել մրգային կեքսի ավանդական բաղադրատոմսով: Այդպիսի կեքսերը նախապես են թխվում եւ ալկոհոլով ներծծվում, ինչից հետո, թղթով փաթաթելու եւ չոր տեղում պահելու դեպքում, երկար ժամանակ պահպանվում են:

Ըստ Kedem-ի, ամեն տարի հարսանիքի տերադարձը նշելիս բիսկվիթը կիսելու համար այն թրջում են բրենդիի մեջ: Թունդ ալկոհոլով մշակման շնորհիվ տորթը մինչեւ հիմա չի փչացել, այլ, ամուսինների խոսքով, ավելի համեղ եւ բուրավետ է դարձել: Զույգի երեխաներն ու թոռները, սակայն, հրաժարվում են փորձել իրենցից տարիքով մեծ հարսանեկան տորթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ