News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եգիպտոսից միլիարդատեր Նագիբ Սավիրիսն իր Twitter-ում գրել է Հունաստանից կամ Իտալիայից կղզի գնելու ցանկության մասին՝ այնտեղ ԵՄ ժամանող միգրանտներին տեղավորելու եւ նրանց համար բնակության համար պայմաններ ստեղծելու համար: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Թող Հունաստանը կամ Իտալիան ինձ կղզի վաճառեն, ես այն անկախ կհռչակեմ, կընդունեմ միգրանտներին եւ նրանց աշխատանք կտրամադրեմ՝ այդպիսով նրանց համար նոր պետություն ստեղծելով»,- հաղորդել է միլիարդատերը:

Նշվում է, որ Սավիրիսը պատրաստ է դրա համար 10-ից մինչեւ 100 մլն դոլար ծախսել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է 120 հազարով ավելացնել միգրանտների ընդունման թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ